ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհեռանա Սիրիայից, մինչդեռ Պենտագոնն ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտությունը, գրում է CNN-ը: «Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությունը»:
Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները մտածեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր՝ այնտեղ, որտեղ մեր տեղն է, որտեղ մենք ուզում ենք լինել»,- հայտարարել է Թրամփն Օհայո նահանգում: ԱՄՆ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկը, որը քաջատեղյակ է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարվող ռազմարշավի ընթացքին, ընդգծել է, որ չի հասկանում, թե նախագահի ասածն իրականում ինչ է նշանակում` այժմ այնպիսի դրություն է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու ժամանակը չէ: