ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը և Էրդողանը Սիրիայի հարցն են քննարկել

Թրամփը և Էրդողանը Սիրիայի հարցն են քննարկել
31.03.2018 | 11:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի հարցը` հաղորդում է Anadolu-ն: Նրանք
քննարկել են երկկողմանի հարաբերությունները, Գազայի հատվածում իրադարձությունները և ահաբեկչության դեմ պայքարը, պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը և երկու երկրների միջև կոորդինացումը։

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ