ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հասմիկ Տոլմաջյանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հասմիկ Տոլմաջյանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպան
31.03.2018 | 19:58

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ