ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի ՊՆ. Սիրիայում ֆրանսիական ռազմական զորամիավորման տեղակայումը հավասարազոր կլինի բռնազավթման

Թուրքիայի ՊՆ. Սիրիայում ֆրանսիական ռազմական զորամիավորման տեղակայումը հավասարազոր կլինի բռնազավթման
31.03.2018 | 20:03

Սիրիայում ֆրանսիական զորամիավորման տեղակայումն անիմաստ է և հավասարազոր կլինի բռնազավթման, քանի որ տարածաշրջանում այլևս չկա ԴԱԻՇ-ի սպառնալիքը` ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտություն չէ նաև ամերիկյան զորամիավորումը Սիրիայում։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ