ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
01.04.2018 | 19:38

Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-4-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Ապրիլի 1-2-ին, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ