Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք է բախվել միմյանց: Միջադեպի հետևանքով 35 ուղևոր է տուժել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Վթարը տեղի է ունեցել Մայդերիխ քաղաքային շրջանի կայարանում, երբ անհայտ պատճառով գնացքներից մեկը բախվել է մյուսին: «Իրավիճակն էլ ավելի վատ կարող էր լինել: Տուժածներից շատերն ուղղակի կապտուկներ են ստացել, որովհետև գնացքները կողաշրջվել են»,- հայտնել է տեղի փրկարար ծառայության ներկայացուցիչը: