ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփ. Ես ամենակոշտն եմ Ռուսաստանի նկատմամբ

Թրամփ. Ես ամենակոշտն եմ Ռուսաստանի նկատմամբ
04.04.2018 | 12:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսության օգտին՝ չնայած Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պետության ամենախիստ ղեկավարն է` հայտնում է reuters.com-ը:

«Ըստ երևույթին, ոչ ոք չի եղել ավելի կոշտ Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը: Բայց եթե մենք բարելավեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա լավ կլիներ, ոչ թե վատ: Եվ բոլորը համաձայն են դրա հետ՝ բացի շատ հիմար մարդկանցից»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշման ապացույցը կարող են լինել արտասահման ամերիկյան նավթի և գազի մատակարարումները, ինչը, նրա կարծիքով, Ռուսաստանը չի ցանկանում: Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նաև նշել է, որ քիչ բան չի անում Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ հավելելով, որ արտաքսել է 60 դիվանագետի, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան՝ չորսական դիվանագետի: «Ոչ ոք չի եղել նույնկերպ կոշտ Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նա հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ է ցանկանում Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած «մեծ հավանականություն կա, որ դա տեղի չի ունենա»:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ