ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
04.04.2018 | 23:58

Ադրբեջանը բողոքի նոտա է հղում Փարիզին՝ ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ: «Ղարաբաղցի պաշտոնյաների այցերը Ֆրանսիա պարբերական են, ինչը հարցականի տակ է դնում Փարիզի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի անաչառությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը, սպառնալով՝ այսուհետ Ադրբեջանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում հանդես կգա փոխադարձության դիրքերից:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ