Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների բանակցություններն անցել են գործնական և կառուցողական մթնոլորտում` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անկարայում երեք երկրների նախագահների հանդիպման արդյունքներով:
«Եռակողմ ձևաչափով մեր բանակցություններն ընթացել են գործնական և կառուցողական մթնոլորտում: Մենք հանգամանորեն քննարկել ենք Սիրիայում իրավիճակի հիմնական հարցերը, փոխանակվել ենք այդ երկրում երկարաժամկետ կարգավորման ապահովման նպատակով հետագա քայլերի վերաբերյալ կարծիքներով»,- ասել է Պուտինը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են օգնել Սիրիայի ժողովրդին:
«Երեք երկրներ պայմանավորվել են մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին»,- ասել է Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ: «Մարդասիրական իրավիճակը սարսափելի է, մենք պետք է օգնենք»,- հավելել է նա: