ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Ավագյան. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել»

Կարեն Ավագյան. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել»
05.04.2018 | 16:03

Ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներին։ Փոխհատուցվել է անապահով ընտանիքների այն ուսանողների ուսման վարձը, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմել պետության կողմից իրականացվող ծրագրերին և չեն ստացել ուսման վարձի փոխհատուցում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս ծրագիրը կյանքի է կոչել ՀՀ կառավարության հետ համատեղ։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ մի քանի տարի իրականացվող այս ծրագիրն ապացուցել է իր կարևորությունն ու օգտակարությունը. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել։

Պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում այն ուսանողների համար, որոնք սցիալական խնդիրների պատճառով ուսման վարձի հետ կապված որոշակի դժվարություններ են ունենում։ Կառավարությունը կրթության և գիտության նախարարության միջոցով մոտ 2000 ուսանողի ուսման վարձ փոխհատուցել է, այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում կատարում է այն ուսանողների համար, որոնք չեն հասցրել դիմել այդ ծրագրերին»։
Կարեն Ավագյանը շեշտեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 7 տարիների ընթացքում ավելի քան 5000 ուսանողի աջակցել է ուսման վարձերի հետ կապված։ Միայն այս տարի հիմնադրամի կողմից փոխհատուցում ստացել է ավելի քան 1000 ուսանող՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած, երկու կամ ավելի երեխա ունեցող։


Պարոն Ավագյանը խնդրեց, որպեսզի ներկաները իրենց շրջապատում տարածեն Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերի մասին ինֆորմացիան, հետևողական լինեն հիմնադրամի հայտարարություններին և մասնակցել իրականացվող միջոցառումներին։ «Մենք ուսանողական, կրթական, սոցիալական ծրագրերը սիրով ենք անում՝ հավատալով, որ դուք ապագայում դառնալու եք բարձրակարգ մասնագետներ և հիշելու եք, որ պետությունը ինչ-որ մի ժամանակ ձեր կողքին եղել է»,- ասաց պարոն Ավագյանը։
Ամալյա Ավդալյանը Թալինից է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Ասում է, որ Երևանում սովորելիս բավականին շատ ծախսեր է կատարում, և ուսման վարձի փոխհատուցումը մեծ աջակցություն է իրեն։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ