ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի համալսարանում 4 մարդ է սպանվել

Թուրքիայի համալսարանում 4 մարդ է սպանվել
05.04.2018 | 22:12

Թուրքիայի «Օսմանգազի» համալսարանում այսօր 4 մարդ է սպանվել: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ հրազենից կրակ է բացել համալսարանում ուսումնասիրություններ կատարող աշխատակիցներից մեկը: Նա գնդակահարել է դեկանի տեղակալին, ֆակուլտետի քարտուղարին և երկու դասախոսի:


Dogan գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանությունը ձերբակալել նրան: Հարձակվողի գործողության շարժառիթները պարզ չեն

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ