Վաշինգտոնի և Պեկինի պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում` գրել է ռազմական վերլուծաբան Միննի Չանը South China Morning Post-ում:
Ապրիլի 5-ին Չինաստանն աննախադեպ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հարավչինական ծովում: Դա դարձել է ԱՄՆ-ի նավատորմի երեք ավիակիր խմբերի՝ տարածաշրջանում պատրաստվող զորավարժությունների պատասխանը: ՉԺՀ-ն 40 նավ է գործի դրել Հյուսիսային, Արևելյան և Հարավծովային նավատորմերից, որ պետք է ցուցադրեն Չինաստանի ռազմական հզորությունը:
Ռազմական ուժի ցուցադրումը պետք է դրսևորի իր տնտեսական շահերը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը: