ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը չի ծրագրում զանգահարել Թրամփին, Մերկելին կամ Մակրոնին

Պուտինը չի ծրագրում զանգահարել Թրամփին, Մերկելին կամ Մակրոնին
12.04.2018 | 00:30

ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի ղեկավարների հետ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկով նախատեսված չէ` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտել է, որ ինքը նկատի ունի միայն առաջնորդների շփումները. «Ես նկատի ունեմ բարձր մակարդակով շփումները», - նշել է նա:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ