ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայերն են մեղավոր, որ ԺՀՄԻԳ-ը Ալիևի ընտրությունը չի հավանել

Հայերն են մեղավոր, որ ԺՀՄԻԳ-ը Ալիևի ընտրությունը չի հավանել
13.04.2018 | 12:01

Բաքվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը սկանդալով է ավարտվել: Երբ առաքելության ներկայացուցիչները թվարկում էին նախագահական ընտրություններում կատարված խախտումները, մի խումբ լրագրողներ սկսել են աղմկել ու պահանջել են փոխել զեկույցը` հայտարարելով, որ զեկույցի տեքստը գրվել է Երևանում:

ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները դադարեցրել են մամուլի ասուլիսը և հեռացել:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ