Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Նախօրեին թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ էր արել իշխանություններին վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպել օգոստոսի 26-ին: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, անդրադառնալով հայտարարությանը, չէր բացառել իրադարձությունների նման ընթացքն ու նշել էր, որ առաջարկը կարող է քննարկվել: