ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում

Հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում
19.04.2018 | 14:15

Հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնք, ըստ փորձագետների, մեկ նպատակ ունեն՝ ավելի ամրապնդել Ռեջեփ Էրդողանի դիրքերը: Ընտրությունները 2019-ի նոյեմբերին էին, Էրդողանը անակնկալ խառնեց ընդդիմության խաղաքարտերը՝ պնդելով, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունները, որ ուժի մեջ կմտնեն համապետական ընտրություններից հետո: «Սիրիայում և այլուր զարգացումները հրատապ են դարձնում անցումը նոր կառավարման համակարգի, որ մենք կարողանանք առավել վճռական որոշումներ կայացնել և իրագործել հանուն մեր երկրի ապագայի: Թեև նախագահն ու կառավարությունը հիմա աշխատում են միասնության մեջ, սակայն հին համակարգի հիվանդությունները խոչընդոտում են մեզ յուրաքանչյուր քայլափոխի», - հայտարարեց Էրդողանը:


Սահմանադրական փոփոխություններով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման: Վարչապետի պաշտոնը կլուծարվի, նախագահը կստանա բյուջե կազմելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով նախարարներ նշանակելու իրավունք: Սահմանադրության փոփոխությունները չեղարկում են նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետները` 15 իշխող Էրդողանը կարող է երկարաձգել իշխանավարումը ևս 12 տարի՝ մինչև 2029-ը:

«Հաշվի առնելով՝ ինչ մարտահրավերների առջև է մեր երկիրը, մենք համաձայնեցինք մեր ընկերների հետ, որ պետք է դրական արձագանքենք արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին», - ասաց Ռեջեփ Էրդողանը: Վաղաժամ քվեարկության առաջակը ներկայացրել էր Էրդողանի երբեմնի կոշտ քննադատ, Ազգայնական շարժման առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով այժմ աջակցում է նախագահի՝ Սիրիայի քրդերի դեմ սկսած պայքարին: Այս տարվա սկզբին Բահչելին և Էրդողանը դաշինք կազմեցին, որով էլ կգնան առաջիկա ընտրություններին:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ