ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հովհաննես Նիկողոսյան. Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ ունենք ի դեմս 2008-ի զարգացումների, որը հաղթահարելու համար մեծ ջանքեր են պահանջվել

Հովհաննես Նիկողոսյան. Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ ունենք ի դեմս 2008-ի զարգացումների, որը հաղթահարելու համար մեծ ջանքեր են պահանջվել
23.04.2018 | 11:17

Նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների,
News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը: Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը, և հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, վարչապետի մամուլի քարտուղարը նշել է. «Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների:

Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից և իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը և հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, և այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը»։


Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում և ներկայումս էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը` ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ