ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թոմաս դե Վաալ. Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը

Թոմաս դե Վաալ. Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը
24.04.2018 | 19:22

«Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը»` ասել է «Կարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։


Նրա համար անսպասելի էր Սերժ Սարգսյանի հեռանալու որոշումը. «Սակայն դա ապացուցում է` Հայաստանում կա նոր երիտասարդ սերունդ, որ համակարգային ընդդիմության մաս չէ, հոգնել է և այլևս չի հանդուրժում իշխանական հին դեմքերին և պատրաստ է պաշտպանել իր իրավունքները»: Նա կարծում է, որ «Խնդիրը Սերժ Սարգսյան անձի մեջ չէ, Սարգսյանն իր հրաժարականով նույնիսկ մեծահոգի քայլ արեց: Նա հեռացավ, չգնաց առճակատման»: Հայաստանում համատարած դժգոհությունների պատճառ դարձած խնդիրները շատ ավելի խորն են՝ համակարգային, շարունակվում են ավելի քան 20 տարի։ «Խոսքը օլիգարխիկ էլիտայի մասին է, որը սերտաճած է քաղաքականության հետ, ՀՀԿ-ի կորիզն է և մեծամասնություն ունի խորհրդարանում»,- ընդգծում է փորձագետը։ Նա Հայաստանում կատարվածը պատմական իրադարձություն է որակում` ժողովուրդը հաղթել է, սակայն հոռետես է, թե հաղթած ընդդիմադիրներին կհաջողվի լրջագույն փոփոխությունների հասնել։ Թոմաս դե Վաալն ասում է՝ համակարգն ուժեղ է, իսկ փողոցում պայքարող առաջնորդները լծակներ չունեն։

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ