Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են պահպանել գերտերությունների ու պաշտոնական Թեհրանի միջև 2015-ին ձեռք բերված միջուկային համաձայնությունը` հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Իրանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ռուհանին պնդել է, որ համաձայնության պայմանները չեն կարող փոխվել:
Վաշինգտոն այցի ընթացքում Մակրոնը հայտարարել էր, որ ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ը պատրաստվում է հրաժարվել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: