ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է

Նիկոլ Փաշինյան. Մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է
01.05.2018 | 20:33

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որոնք են լինելու մենաշնորհը վերացնելու քայլերը, որ ժողովրդի սպասելիքներն արդարանան։ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ մենաշնորհների վերացումը շատ երկար ժամանակ պետք է խլի։

«Հետևանքների խորքային առումով, այո, բայց զուտ ֆորմալ առումով ես կարծում եմ, որ մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, թե եթե այսօր ինքն ընտրվի վարչապետ, վաղվանից որևէ ապրանքատեսակի գծով ներկրման արգելք չի լինի:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ