ՄԱԿ–ում կրկին հանդես են եկել հօգուտ միջազգային վեցնյակի Իրանի հետ կնքված համաձայնագրի։ Այսպես է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը մեկնաբանել Իսրայելի վարչապետի ելույթը։ «Գլխավոր քարտուղարը աջակցել և շարունակում է աջակցել Համընդհանուր համապարփակ գործողությունների ծրագրին։ Նա գտնում է, որ սա դիվանագիտության արժեքավոր ձեռքբերում է և մենք այն պետք է զարգացնենք»,– ասել է Հակը։ Խոսելով միջուկային ծրագրի մասին, որն Իրանը նախկինում իրականացրել է, Հակը ընդգծել է, որ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը առաջադրվել էր ուսումնասիրել և գնահատել այն»։