Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք են կազմել Ժողովրդահանրապետական, Լավ, Դեմոկրատական ու «Երջանկության կուսակցությունները։ Նրանց ղեկավարները համաձայնել են նախագահական և խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել:
Ըստ համաձայնության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին: Կուսակցությունները դաշնակցելու են նաև խորհրդարանական ընտրություններում։