ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հռոմի պապը վաճառում է իր Lamborghini-ն

Հռոմի պապը վաճառում է իր Lamborghini-ն
05.05.2018 | 10:14

Lamborghini Huracan ավտոմոբիլը, որ պատկանում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի է դրվելու Sothebys-ի աճուրդում: Sotheby’s-ում ավտոմեքենայի դիմաց ենթադրում են ստանալ 303-435 հազար դոլար: Ստացված միջոցների մի մասը փոխանցվելու է 2 բարեգործական հիմնադրամների, որ օգնում են աֆրիկյան ընտանիքների, մնացածը կհատկացվի իրաքցի քրիստոնյաների բնակելի տների և հասարակական կառույցների վերականգնմանը:


Հռոմի Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի նստել ավտոմեքենան, որը 2017-ի նոյեմբերին նրան նվիրել էր Lamborghini ընկերությունը, պարզապես ստորագրել է մեքենայի վրա:

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ