ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մակրոն. Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է պատերազմի հանգեցնել

Մակրոն. Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է պատերազմի հանգեցնել
07.05.2018 | 09:33

Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալու որոշումը կարող է պատերազմի հանգեցնել` ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Der Spiegel-ին հարցազրույցում։ «Դա նշանակում է, որ մենք բացում ենք Պանդորայի արկղը, կարող է պատերազմ սկսվել»,-ասել է Մակրոնը և հավելել. «Չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ցանկանում» ։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ