ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շարլ Ազնավուրը կոտրել է ձեռքը

Շարլ Ազնավուրը կոտրել է ձեռքը
12.05.2018 | 21:51

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց: BFM հեռուստաընկերության տեղեկություններով՝ 93-ամյա Ազնավուրն անցած գիշեր Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը վայր է ընկել և կոտրել ձեռքը: Նրան տեղափոխել են Նիմ քաղաքի հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ