ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵՄ-ն չի նահանջի ահաբեկչության առաջ

ԵՄ-ն չի նահանջի ահաբեկչության առաջ
14.05.2018 | 10:24

ԵՄ-ն չի նահանջի ահաբեկիչների առաջ` ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Շաբաթ երեկոյան Փարիզի օպերայի մոտակայքում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Մեկ մարդ մահացու վնասվածքներ էր ստացել, 4 մարդ տուժել է: Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին:

«Մենք չենք նահանջի ահաբեկիչների առաջ: Նրանք փորձում են տպավորել մեզ իրենց գործողություններով, սակայն կբախվեն մեր առավել մեծ վճռականությանը», - գրել է Տայանին Twitter-ում: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է համարում: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Հարձակվողը չեչեն Համզաթ Ազիմովն է, որը 2010-ին Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ