Վաշինգտոնը ցանկանում է եվրոպացի գործընկերների հետ աշխատել Իրանի «նենգամիտ վարքագծի դեմ» նոր համաձայնագրի շուրջ` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց մենք համաձայնագիր ձեռք կբերենք, որն իսկապես կաշխատի»,-ասել է նա Fox News-ին հարցազրույցում։ «Եվ այդ հարցում ես սերտորեն կհամագործակցեմ եվրոպացի գործընկերների հետ»,-ընդգծել է Պոմպեոն։