ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականություն կա

Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականություն կա
14.05.2018 | 10:28

Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականություն կա, սակայն հավանական է նաև, որ եվրոպական երկրներն ի վերջո աջակցեն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն` գտնում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա կարծում է, որ եվրոպացի առաջնորդները կաջակցեն ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ չնայած քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ «Համաձայնագիրը Իրանին զերծ չի պահում միջուկային զենք ստանալուց։ Այլ ճիշտ հակառակը` քողարկում է Իրանի աշխատանքն այդ ուղղությամբ։ Եթե համաձայնագիրն ուժի մեջ մնար, Իրանին հսկայական տնտեսական արտոնություններ կտար՝ առանց Իրանի կողմից որևէ արդյունքի երաշխիքի»,-հայտարարել է նա։ Բոլթոնի կարծիքով՝ Իրանը «երբեք միջուկային զենքից հրաժարվելու ռազմավարական որոշում չի կայացրել» և «ստուգում է համաձայնագրի դրույթների սահմանները՝ երբեմն նույնիսկ դրանք շրջանցելով»։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ