ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ռոհանի

Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ռոհանի
28.05.2018 | 22:12

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի մասնավոր հատվածը կարող է որպես հնարավորություն օգտագործել ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ տնտեսության զարգացման համար:

«Եթե մենք միասին լինենք, ցանկացած պատժամիջոց կվերածենք բարենպաստ հնարավորության», - հայտարարել է Ռոհանին: Նախագահի խոսքով՝ Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել պատժամիջոցներին և բարենպաստ հնարավորություններ ստեղծել տնտեսության համար: Ռոհանին ընդգծել է, որ երկիրը 8 տոկոս տնտեսական աճի և զգալի ներդրումների կարիք ունի, որպեսզի զարգանա:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ