ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դեմիրթաշ. Էրդողանն այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից

Դեմիրթաշ. Էրդողանն այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից
28.05.2018 | 22:13

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլևս նմանվել է «սնանկացած վաճառականի»։

«Նա այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից», - ասել է Դեմիրթաշը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ունի Էրդողանն առաջարկելու կամ խոստանալու Թուրքիայում ապրող ժողովուրդներին այսօր։ «Եթե նման բան լիներ՝ կլսեինք նախընտրական ծրագրում»,- նշել է քուրդ գործիչը։ Նա պնդել է, որ Թուրքիայի իշխանություններն այս պահին այլ ելք չունեն, քան իրենց գոյությունը պահել ներքին ու արտաքին պատերազմներ հրահրելով։

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ