Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Facebook-ի իր էջում նա գրել է. «100 տարի առաջ ՆԱՏՕ-ի երեք ռազմավարական կարևոր գործընկերներն անկախություն ձեռք բերեցին: ՆԱՏՕ-ի անունից շնորհավորում եմ Հայաստանին՝ Անկախության հարյուրամյակի առթիվ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է նաև Ադրբեջանին և Վրաստանին՝ անկախության հարյուրամյակի առթիվ:
«Թույլ տվեք իմ շնորհավորանքներն ավելացնել Գլխավոր քարտուղարի շնորհավորանքներին»,- հավելել է Ապաթուրայը: