Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սկսվեց ՀՀ - ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը

Սկսվեց ՀՀ - ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը
02.06.2018 | 11:19

2018-ի հունիսի 1-ից սկսվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Համաձայնագիրը մշտական կսկսի գործել, երբ վավերացնեն ԵՄ 27 երկրներն ու Մեծ Բրիտանիան: 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրված փաստաթուղթը վավերացրել են Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները: Հայաստանի կողմից վավերացումը բավարար է պայմանագրի ժամանակավոր կիրակման համար:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ