Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-ՀՀ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ-ՀՀ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին
02.06.2018 | 11:30

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ստորագրել են ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ուժի մեջ է մտել հունիսի 1-ին` ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը ներառում է քաղաքական, առևտրային և այլ բնագավառներին վերաբերող հարցեր՝ շրջակա միջավայրից մինչև գնումների ընթացակարգերը, որոնք արտացոլում են այն փաստը, որ Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները համապարփակ են, և որ նշանակալի ներուժ կա ընդլայնված համագործակցության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Համաձայնագիրը կոչված է շոշափելի օգուտ բերելու Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա կիրագործվի, օրինակ, ուժեղացնելով համագործակցությունն անվտանգությանն առնչվող հարցերում, բարելավելով ներդրումների համար ստեղծված պայմանները և խթանելով աշխատատեղերի աճը»,- նշվում է հաղորդագրության մեջ, որում ասվում է նաև, որ Հայաստանն ու ԵՄ-ն կանոնավոր քաղաքական երկխոսություններ կունենան՝ աշխատելու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ներքին բարեփոխումները, համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ, բանկային, ֆինանսական ծառայությունների ոլորտներում:


Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի կողմից և պետք է վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից: Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ