Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի երդման արարողությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի երդման արարողությունը
02.06.2018 | 23:13

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին պաշտոնապես երկրորդ անգամ 4 տարով ստանձնեց նախագահի պաշտոնը: Նա վերընտրվել էր մարտին: Այսօր Կահիրեում Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել ալ-Սիսիի երդմնակալության արարողությունը:

Աջակիցները նշում են, որ նրան հաջողվել է երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը, իսկ ընդդիմախոսները մեղադրում են այլախոհությունը ճնշելու, մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ