Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը երդվել է որպես Իսպանիայի վարչապետ: Արարողությունը տեղի է ունեցել թագավորական «Սարսուելա» նստավայրում՝ միապետ Ֆելիպե 6-րդի մասնակցությամբ:
Սանչեսը ձեռքը դնելով Իսպանիայի Սահմանադրության վրա՝ խոստացել է «իր պարտականությունները բարեխղճորեն կատարել» և հավատարիմ մնալ թագավորին ու երկրի հիմնական օրենքին: Իսպանիայի դեմոկրատական պատմության մեջ առաջին անգամ արարողությունն անցել է առանց կաթոլիկ խորհրդանիշների՝ Աստվածաշնչի և խաչելության: