Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բակո Սահակյանը նոր պետնախարար և ուժային կառույցների ղեկավարներ է նշանակել

Բակո Սահակյանը նոր պետնախարար և ուժային կառույցների ղեկավարներ է նշանակել
06.06.2018 | 23:56

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցով փոխվել են կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժային կառույցների ղեկավարներ:


Համաձայն հրամանագրերի՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար՝ ազատվելով ֆինանսների նախարարի պաշտոնից, Արթուր Հարությունյանը նշանակվել է ֆինանսների նախարար, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության պետ:


Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պետական նախարարի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը՝ ոստիկանության պետի պաշտոնից:
Լեռնային Ղարաբաղի նորանշանակ պետնախարար 40-ամյա Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, վերջին 20 տարում մի շարք պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կառավարությունում, իսկ 2017-ին նշանակվել է ֆինանսների նախարար: Զուգահեռաբար դասավանդում է Արցախի պետական համալսարանում:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ