Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման՝ 2,8 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսերին

Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման՝ 2,8 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսերին
06.06.2018 | 23:58

Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 2,8 միլիարդ եվրո գումարի մաքսերի սահմանմանն ի պատասխան ԵՄ-ից մատակարարվող պողպատի և ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:


Ապրանքների ցուցակը բովանդակում է մի քանի տասնյակ անվանումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամրգի), սննդամթերք (նարնջի հյութ, արախիսի յուղ, վիսկի և ծխախոտեղեն), կոսմետիկա, հագուստ, մետաղագործական արտադրանք, մոտոցիկլետներ, կատերներ, զբոսանավեր և այլ ապրանքներ: Առաջարկվում է դրանց համար մաքս սահմանել 25 տոկոսի չափով:


Նաև 10 տոկոս մաքսով կհարկվեն խաղաթղթերը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ակնկալում են, որ որոշումը ԵՄ երկրների հետ կհամաձայնեցվի մինչև հունիսի վերջը, և այն ուժի մեջ կմտնի արդեն հուլիսին:
ԱՄՆ-ի մաքսերը կվերաբերեն Եվրոպայից ներմուծվող՝ 6,4 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ապրանքների: ԵՄ-ն պլանավորում է համաչափ պատասխան տալ այդ չափին՝ ամերիկյան ապրանքների համար մաքսեր սահմանելով ևս 3,6 միլիարդ եվրո ծավալով 3 տարում կամ էլ Վաշինգտոնի գործողությունների գանգատարկման վերաբերյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության դրական վճռից հետո:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ