Այս պահին հնարավորություն չկա, որ Ռուսաստանը միանա G7 ձևաչափին` Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշել է, որ «Մեծ ութնյակի» մասնակիցների փոխհամագործակցությունը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի պահպանության վրա:
«Ղրիմի միակցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր, այդ պատճառով Ռուսաստանի բացառումը G8 ձևաչափից անխուսափելի էր» ասել է Մերկելը: Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի և Բեռլինի միջև մշտական կապը, ինչպես նաև փոխհամագործակցությունը G7-ի գծով պահպանվում է: