Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ը պայքարում է բռնակալության դեմ՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ը պայքարում է բռնակալության դեմ՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
07.06.2018 | 12:26

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում պայքարում է բռնակալության դեմ՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Պետդեպի ղեկավարը Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ 74 տարի է անցել, երբ ամերիկյան և դաշնակիցների զորքերը վայրէջք են կատարել Նորմանդիայում՝ Եվրոպան ազատագրելու համար։ Պոմպեոն հայտարարել է, որ այդ օրը բեկումնային դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնակալության դեմ պայքարում՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հարգում է բռնակալությանը դիմակայելու համար գործադրած ջանքերը։

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ