Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Hurriyet. ԱՄՆ-ը րի բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Hurriyet. ԱՄՆ-ը րի բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցները
07.06.2018 | 23:11

Ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային շարունակում է լուրջ տարաձայնությունների պատճառ լինել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում` հաղորդում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը: С-400-ի վաճառքը դարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի` երկուշաբթի օրը Վաշինգտոնում բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: «ԱՄՆ գլխավոր պահանջներից մեկը Անկարային` С-400-ի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ կնքված գործարքի չեղարկումն է: Հակառակ պարագայում, ըստ ամերիկացիների, Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել, - գրում է Hurriyet-ը՝ հավելելով,-թուրք պաշտոնյաները, սակայն, կտրականապես ընդդիմացել են ամերիկացիների պահանջին` նշելով, որ հակաօդային պաշտպանության այս համակարգերը ի վերջո գնվելու և տեղակայվելու են Թուրքիայի տարածքում»:


«Թուրքիային սահմանակից բոլոր պետությունները հրթիռային համակարգեր ունեն: Պատկերացրեք, որ, ասենք, մի օր, Սիրիայի շուրջ լարվածության պատճառով, Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռ է արձակում: Արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի պաշտպանել իր տարածքը», - Hurriyet-ի պնդմամբ, ամերիկացի դիվանագետների հետ բանակցությունների ժամանակ ասել էլ թուրքական կողմը` կոշտ արձագանքելով հնարավոր պատժամիջոցների խնդրին: «Թուրքիայի դեմ կիրառված որևէ պատժամիջոց անպատասխան չի մնա», - հայտարարել են թուրք դիվանագետները: Որպես փոխզիջումային տարբերակ՝ ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչները թուրքական կողմին առաջարկել են պարտավորվել, որ Անկարան ձեռք կբերի С-400 համակարգերը, սակայն երբեք չի կիրառի: «Թուրք դիվանագետների համոզմամբ այս տարբերակը անիրատեսական է», - գրում է Hurriyet-ը: С-400 համակարգերի ձեռքբերման շուրջ ամերիկյան կողմը մի քանի մտավախություն ունի: Նախ և առաջ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները փորձում են Ռուսաստանին մեկուսացնել` այդ թվում ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցող պետությունների դեմ պատժամիջոցներ սահմանելով: Ամերիկացիները մտավախություն ունեն, որ Թուրքիայում տեղակայված С-400-ները կարող են վտանգել ՆԱՏՕ-ի օդանավերի` տարածաշրջանում իրականացվող թռիչքները: Թուրքական դիվանագիտական աղբյուրները Hurriyet-ին տեղեկացրել են, որ ամերիկյան կողմի հետ հնարավոր է եղել համաձայնության գալ C-400 համակարգերի մատակարարման և տեղակայման ժամկետների շուրջ․«Անկարան կհրաժարվի համակարգերը 9 ամսում մատակարարելու Մոսկվայի առաջարկից, քանի որ այդ դեպքում, սկզբնական շրջանում շահագործվելու են ռուսաստանցի մասնագետների կողմից: Փոխարենը, Թուրքիան հակված է մատակարարման 19-ամսյա գրաֆիկին, որի դեպքում C-400-ները կլինեն թուրքական զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո»:


Hurriyet-ը, վկայակոչելով թուրք դիվանագետներին, պնդում է, որ Սպիտակ տունը կարող է Անկարային առաջարկել C-400-ի փոխարեն Patriot-ներ գնել: «Օբամայի վարչակազմը հրաժարվում էր Թուրքիային այդ համակարգերը վաճառել: Անկարան Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը կքննարկի, եթե Թրամփի վարչակազմը հստակ երաշխիքներ տա, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ Անկարայի հետ կնքված գործարքը»,- գրում է Hurriyet-ը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ