Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին․ Արևմուտքը պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հզորացմանը

Պուտին․ Արևմուտքը պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հզորացմանը
07.06.2018 | 23:12

ՌԴ նախագահը 16-րդ անգամ հեռակա ասուլիս է անցկացրել ռուսաստանցիների հետ: Ուղիղ եթերում պատասխանելով նրանց հարցերին՝ Վլադիմիր Պուտինը կրկին պնդել է, թե երկիրը շարժվում է կայուն տնտեսական զարգացման ճանապարհով, և Արևմուտքը պատժամիջոցներով փորձում է խոչընդոտել Ռուսաստանի հզորացմանը:

Ուղիղ հեռակապի ժամանակ Պուտինը պատասխանել է նաև Ուկրաինայի անջատողական շրջանների՝ Դոնբասի ու Լուգանսկի փախստականների հարցերին, առաջարկելով պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն, իր բնորոշմամբ, «ռուսական աշխարհի» հետ:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ