Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, կհարցաքննվի

Նիկոլ Փաշինյան. Եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, կհարցաքննվի
07.06.2018 | 23:14

Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի և եթե անհրաժեշտ լինի, որ ես ևս հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի։

«Եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, կհարցաքննվի»` ասաց նա: Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հանձնարարականներ է տվել իրավապահներին մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար: «Իրավապահ համակարգը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ը բացահայտված չէ։ Մարտի 1-ի գործը կրկին կվերաբացվի ու մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու», - հայտարարել էր վարչապետը:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ