Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը բողոքի ակցիայի վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը բողոքի ակցիայի վերաբերյալ
12.06.2018 | 22:00

Հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը և խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների և հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից:


Խստորեն դատապարտում ենք կատարվածը և արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն և պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում և ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը և մի քանի եկեղեցականներ: Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը և իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգևոր հովիվների և մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները: Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաև դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ