ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի բացառում 2018-ի ամռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: Ավելի վաղ Թրամփը Fox News-ի եթերում հայտնել էր, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ամռանը:
«Չենք բացառում»,- ասել է Պեսկովը: