Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց
15.06.2018 | 22:32

Վճռաբեկ դատարանն այսօր ազատ արձակեց առաջին ատյանի դատարանում 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին, բեկանեց առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկեց վերաքննության: Խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների մեկ տասնյակից ավելի պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա: Սամվել Բաբայանը վճռաբեկ ատյանում արդարացում էր պահանջում: Նա ճաղերի հետևում անցկացրեց մեկ տարի երեք ամիս: Ազատության մեջ Սամվել Բաբայանն ասաց, թե քաղաքական հետապնդման է ենթարկվել, իր դեմ գործը պատվեր էր․ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան բաց տեքստով ասել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրեն մեկուսացնում են, քանի որ աջակցում է Սեյրան Օհանյանի առաջնորդած նախընտրական դաշինքին․ «Հայաստանում մի մարդ ա պատվեր տալիս: Ես չգիտեմ անուն-ազգանունը: Դրդապատճառը եղել ա քաղաքական: Էն, ինչ որ ինձ անվտանգության շենքում ձերբակալելուց հետո խոսել են, խոսել են, որ մենք (ՕՐՕ դաշինքը) արդեն 5 տոկոսի շեմը անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը: Արդեն պառլամենտում իրանք չեն կարա ունենան մեծամասնությունը, որը ունեին: Լուրջ պրոբլեմ ա: Դրա համար պիտի ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե ինչու ինձ, որ ցուցակում չկամ, լիդեր չեմ, ձերբակալեիք լիդերներից մեկին, պարզ բացատրել են՝ պարոն Բաբայան, Դուք եք կազմակերպում, Դուք եք ղեկավարում, Դուք եք մեզ պետք, Դուք եք խանգարողը: Անվտանգության [ծառայության] պետի առաջին տեղակալը զբաղվել ա օպերացիայով: Ինչ արել են, ոնց ձևակերպել են, դա ոչ թե քաղբանտարկյալ, այլ մարդուն առևանգել են ուղղակի պետականորեն»: Սամվել Բաբայանը ասաց, թե Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության օրերին իշխանություններն իր հետ բանակցել են, առաջարկել են կոչով դիմել ժողովրդին, որ դադարեցնեն բողոքի ցույցերը՝ փոխարենը խոստանալով իրեն ազատ արձակել: «Ես մերժել եմ: Եկել են հենց ձեր ասած անձի անունից: Ով ա, դա արդեն թողնենք հետագա: Հեղափոխությունը ձեր համար ա, բոլորիդ: Ազատության մեջ եք, ստրկությունից ձերբազատվել եք: Բոլորս: Ինձանից սկսած բոլորս»: Սամվել Բաբայանը առաջիկայում Լեռնային Ղարաբաղ չի գնա: Ասաց, թե չի ցանկանում ապակայունացնել վիճակը:

Վերջին իրադարձություններին, հաջորդած պաշտոնանկություններին ծանոթ էր․ «Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը որոշի, որ ես պիտի էնդեղ լինեմ, ուրեմն ես կլինեմ էնդեղ: Բայց ներկա վիճակում Բաբայանը ոչ մի տեղ ոչ մտադիր ա գնա, ոչ մտադիր ա դեստաբիլիզացիա անի, ինչ-որ խնդիրներ դնի: Դա շատ լուրջ խնդիր ա, դա պետական խնդիր ա: Նրանք էլ, ովքեր հայտարարում են, մի պահ մտածեն ու հասկանան: Եթե [կարծում են] էդ պատասխանատվությունը ամեն մեկը կարա գնա, վերցնի իրա վրա, ուրեմն ապուշ են: Չի կարելի»:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ