Դատախազությունը վերացրել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013-ին սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ քրեական գործի կարճման որոշումը, քրեական գործի քննությունը վերսկսել է:
«Դատախազը բողոքը բավարարել է, վերացրել կարճման որոշումը և քրեական գործի քննությունը վերսկսել»,- հայտնել են դատախազությունից: Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ասել էր, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման հարցով երկրորդ անգամ է դիմում դատախազություն: Առաջին դիմումից հետո՝ 2016-ի դեկտեմբերի 26-ին որոշում է կայացվել Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական գործը կարճել և քրեական հետապնդում չիրականացնել: 2018-ի մայիսի 17-ին ՀԲՃ-ն կրկին դիմել էր դատախազություն՝ պահանջելով, որ գործը քննվի գլխավոր դատախազությունում: