ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լուկաշենկո. Տապալման դեպքում Բելառուսը ստիպված կլինի այլ պետության կազմի մեջ մտնել

Լուկաշենկո. Տապալման դեպքում Բելառուսը ստիպված կլինի այլ պետության կազմի մեջ մտնել
24.06.2018 | 21:05

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ իր երկիրը տնտեսական կայուն զարգացում չապահովելու դեպքում կարող է կորցնել անկախությունը: Մոգիլյովի մարզում խորհրդակցության ժամանակ նա ասել է. «Մենք ռազմաճակատում ենք: Չենք հաղթահարի այս տարիների դժվարությունները, կտապալվենք` հարկավոր կլինի մեկ այլ պետության կազմի մեջ մտնել: Աստված մի արասցե, կարող են նաև պատերազմ հրահրել, ինչպես ՈՒկրաինայում»,- հայտարարել է Լուկաշենկոն` չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ