ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վիեննայում, հնարավոր է, կայանա հուլիսի 15-ին, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ավստրիական թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Հանդիպման նախապատրաստումն արդեն սկսվել է:
Վիեննա են ժամանել դիվանագետներ Վաշինգտոնից և Մոսկվայից, անվտանգության ապահովման համար Ավստրիայի մայրաքաղաք են ուղարկվել ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները: