ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթել Դավիդ Զալկալիանիին և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։
Վրաստանի նորանշանակ նախարարը նշել է, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան պաշտոնական այցին՝ կողմերն ընդգծել են, որ այցը և դրա ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։