Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի նախագահն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել

Հայաստանի նախագահն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել
30.06.2018 | 00:17

Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում և հարցուպատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ:

Նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ